top of page

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ - Յակոբ Յակոբեան

  • Writer: Mary Javaherian
    Mary Javaherian
  • Feb 7, 2022
  • 1 min read

Վահրամ Մավեանի «Անկապ օրագիր» գրութեան հետեւութեամբ՝ մեր աշակերտները կը ներկայացնեն իրենց ապրումները:


ՏԱՐԻՆ ՄԷԿ ԱՆԳԱՄ

Ես տարիներ քեզնից հեռու եմ ապրել ու այլեւս չեմ կարող զգալ քո սէրը: Առաջ, տարին մի անգամ քո սէրն ու հոգատարութիւնը զգում էի: Ես տեսնում էի քեզ ամէն տարի եւ դու քեզ հետ բերում էիր քո սէրը նուէրների տեսքով: Ես դէմ չէի ցրտին, նոյնիսկ եթէ իմ մատները սառչում էին օրերն ու շաբաթները հաշուելուց մատներիս վրայ, որպէսզի կրկին տեսնեմ քեզ:


Քո գալուց առաջ օդում որոշակի զգացողութիւն կար, բայց, երբ ճշմարտութիւնը պարզուեց, իմ սէրը քո հանդէպ կամաց-կամաց մարեց: Երբեմն անտեղեակութիւնը երջանկութիւն է: Ես երկար ժամանակ կը տրամադրէի քեզ նամակներ գրելով՝ իմ վարքագիծը փոխելու համար, որպէսզի քեզի դուր գամ:

Չտեսնելով քեզ սիրում ու հաւատում էի քո գոյութեանը, ինչպէս Աստծուն: Դու ամենապայծառ մոմն ես, բայց սա նաեւ նշանակում է, որ դու ամենէն արագն ես մարում:


Հիմա, երբ իմ սէրը քո հանդէպ չկայ, ես պէտք է իմ երեխաներին փոխանցեմ նոյն սէրը, որը ես ունէի քո հանդէպ, իմ սիրելի Կաղանդ Պապաս:



Comments


Subscribe to Mesrobian Times

to never miss a blog post!

Thanks for submitting!

  • Instagram
  • Facebook
bottom of page