top of page

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ - Գրիգոր Կորեան

Վահրամ Մավեանի «Անկապ օրագիր» գրութեան հետեւութեամբ՝ մեր աշակերտները կը ներկայացնեն իրենց ապրումները:


* * *


Քանի օր է անցել այն պահից, երբ քո վերջին բուրմունքների հետքը մնացին

իմ ռունգերին: Տեսէք, թէ ինչպէս համբոյրը վերածուեց ցանկութեան բոցավառի:


Ամէն օր քեզ կը տեսնեմ, բայց այն վայրկեանները որ քո հետ չեմ, իմ

կարօտս մեծ հրդեհի նման է։ Դպրոցը ամէն վայրկեան մտքիս մէջ կը յայտնուիս

եւ կը մտածեմ քո սիրուն, մեղրագոյն աչքերիդ կախարդանքին մասին։ Դու

տարբեր ես իմ բոլոր սէրերից։ Քո ժպիտը ստիպում է ինձ միշտ ժպտալ, նոյնիսկ

երբ գտնւում եմ ամենավատ իրավիճակներում։ Իսկ երբ իմ կողքին չես, կը

սոսկամ մտածելով թէ կորցրած եմ քեզ։ Կը մտահոգուիմ, որ դու մի օր կրնաս

օտարանանալ ինձնից։ Համբոյրներդ կը ստիպեն, որ մոռանամ իմ բոլոր

խնդիրները: Դու այնքան սիրուն ես ու անմեղ աչեր ունես, որ երբ բարկանամ քո

վրայ, չեմ կարողում երկար նեղուել քեզանից, որովհետեւ իմ սիրտը կը սկսի

ցաւել։ Ամէն անգամ, երբ ես քնում եմ քեզ հետ, քո տաք ու փափուկ մարմինը ինձ

խաղաղութիւն յ ներշնչում եւ ստիպում է ինձ աւելի հանգիստ քնել: Երբ

արթնանում եմ եւ տեսնում եմ, որ դու ժպտում ես իմ դէմքին, ամբողջ առաւօտը

պայծառ է դառնում: Իմ Պելլա, իմ աննման շուն, ուրախութիւն պարգեւող, դու իմ

ամենէն հարազատ սէրն ես, թէ որքան գեղեցիկ ես դու եւ քո արած զուարճալի

խաղերը: Ես քո համար աշխարհում ամէն ինչ կ'անեմ, որ միայն մօտս լինես:


Քանի օր է անցել այն պահից, երբ քո վերջին բուրմունքների հետքը մնացին

իմ ռունգերին: Տեսէք, թէ ինչպէս համբոյրը վերածուեց ցանկութեան բոցավառի:

bottom of page