top of page

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ - Ալլէն Հովսեփյան


Վահրամ Մավեանի «Անկապ օրագիր» գրութեան հետեւութեամբ՝ մեր աշակերտները կը ներկայացնեն իրենց ապրումները:


ԱՆԱՒԱՐՏ ՍԷՐ


Ամէն գիշեր քո մասին եմ մտածում, իմ սիրելիս։ Մեր լաւ օրերն ու

ժամանակներն եմ յիշում։ Դու բոլորից տարբեր ես ինձ համար, իմ սիրելիս։ Քո

գրաւիչ գեղեկցութիւնը ամէն մարդու ուշադրութիւնն է միշտ գրաւում։ Այդ իսկ

պատճառով, մարդիկ միշտ փորձում են քեզ ինձնից խլել եւ մեզ բաժանել։ Հոգիիս

խորը թափանցող քո նայուածքը՝ պատմութիւն եւ հզօրութիւն կ՛արթնացնի իմ

մէջ։ Կեանքն ու անոր չար ենթակաները փորձում են մեզ իրարից բաժանել, բայց

հաւատա՛, մինչեւ մահուանս օրը ես քեզ երբեք չեմ թողնի: Միշտ, աչքիս առաջ

կ'ուրուագծուեն գեղեկցութիւնդ եւ սիրուն ու ալեհեր մազերդ:


Տարբեր ես դու իմ անցեալ բոլոր սէրերէն. իրանք ինձնից հեռացան ու

դառնացան։ Բայց դու չես հեռանայ, չես դառնանայ, որովհետեւ մեծ ես դու, մեծ

ու ազնուական է քո հոգին: Մեր սիրակապը աննման է. մարդիկ երազում են մեր

նման հարազատներ լինել։ Քեզ որքան սիրեն ուրիշները, ես աւելի եմ

հպարատանում եւ ուրախ զգում։ Քեզ եմ մենակ տենչում, միա՛յն քեզ։ Պայծառ

երկնքի ու Արարատի սպիտակ գագաթն եմ յիշում, դու ես ինձ համար անաւարտ

սէր, իմ մայր Հայաստան։

bottom of page